Հղի Բլեյք Լայվլիի 10 ամենահամարձակ ու ոճային զգեստները

21:49   10 հունիսի, 2019

Երբ Բլեյք Լայվլին սպասում էր երկրորդ երեխային, նրան անվանում էին ամենաոճային հղին։ Այս կոչումն, իսկապես, արդարացված է. դերասանուհին չէր հրաժարվում բարձրակրունկներից, յուրաքանչյուր անգամ երկրպագուներին զարմացնում էր ազդեցիկ զգեստներով։ Ընդ որում, այդ ընթացքում Ռայան Ռեյնոլդսի կինը չէր հրաժարվում կարճ զգեստներից, քանի որ ողջ հղիության ընթացքում նրա ոտքերը շարունակում էին սլացիկ լինել։

Այժմ աստղային ընտանիքը կրկին համալրման է սպասում։ Bazaar-ը ներկայացրել է 2016թ.-ի ընթացքում Բլեյք Լայվլիի լավագույն լուսանկարները՝ կարճ, գայթակղիչ զգեստներ Chanel-ից, յուրօրինակ կոմբինեզոններ…

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE