Ալսուի դուստրը մանկական «Ձայնը» նախագծում շահած միլիոնը փոխանցել է բարեգործական հիմնադրամ

11:12   2 հունիսի, 2019

11-ամյա Միկելլա Աբրամովան մանկական «Ձայնը» նախագծում շահած գումարի առթիվ որոշում է կայացրել։ 35-ամյա երգչուհի Ալսուի դուստրը շահած միլիոնը փոխանցել է Թաթարստանում գտնվող բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է հիվանդ երեխաներին օգնելով։

«Աբրամովան ապրիլի 26-ին դարձավ մանկական «Ձայն»-ի հաղթող, իսկ 29-ին պայմագիր է կնքել ինձ հետ եւ այն փոխանցել է այն միլիոնը, որը նա շահել է։ Նա ասել է․ «Ես այս գումարը փոխանցում եմ երեխաների համար»», - ТАСС-ի հետ զրույցում ասել է հիմնադրամի նախագահ Վլադիմիր Վավիլովը։

Նշենք, որ մայիսի 16-ին «Առաջին ալիքը» չեղարկել է քվեարկության արդյունքները։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը տեղի ունեցվածը խաբեություն է անվանել՝ չմանրամսնալով, թե ով է կանգնած դրա ետեւում։

Մայիսի 24-ին հեռարձակվել է «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը, որի ընթացքում հաղթող են ճանաչվել բոլոր ֆինալիստները։ Միկելա Աբրամովան թողարկմանը չի մասնակցել։



© NEWS.am STYLE