Նոր Երեւան այգում հայ երգիչներն իրենց հիթերով շնորհավորեցին երեխաների տոնը (ֆոտո/վիդեո)

23:34   1 հունիսի, 2019

Երեխաների օրն անցավ նրանց համար նախատեսված մի շարք միջոցառումներով, որի տրամաբանական շղթան երեկոյան շարունակվեց Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում գտնվող զբոսայգում։  Նոր Երեւան այգու բացման հանդիսավոր արարողությունից հետո կայացավ համերգային ծրագիր հայկական շոու-բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ելույթ ունեցան Գոռ Սուջյանը, Սեւակ Խանաղյանը, Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը եւ այլք: Արտիստները երգեցին իրենց երգացանկից մի քանի երգ` չմոռանալով շնորհավորել նաեւ մանուկներին` երեխաների միջազգային օրվա առթիվ:

NEWS.am STYLE-ը ֆիքսել է համերգի ամենահետաքրքիր դրվագները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE