Շուշան Երիցյանը՝ լողազգեստով

14:13   2 հունիսի, 2019

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:

Շուշան Երիցյանն իր Instagram-ի Stories հավելվածում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել։ Մոդել-դերասանուհին  իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է սեւ լողազգեստով։ Կարմրահեր գեղեցկուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Շուշան Երիցյանը կադրեր էր հրապարակել, որում մոդել-դերասանուհին  իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր խորը դեկոլտեով, բաց երկնագույն, գարնանային զգեստով։ Կարմրահեր գեղեցկուհին մեքենայի մեջ էր։ Կադրն արված էր հատուկ հավելվածի օգնությամբ։



© NEWS.am STYLE