Հարսանիքից մեկ շաբաթ անց Նաստյա Կամենսկիխը բաժանվել է Պոտապից

15:14   2 հունիսի, 2019

32-ամյա երգչուհի Նաստյա Կամենսկիխը եւ 38-ամյա արտիստ Պոտապը Թուրքիայում անցկացրած մեղրամսից հետո վերադարձել են Կիեւ։ Ուկրաինա նրանք ժամանել են մասնավոր ինքնաթիռով։ Աստղային զույգը միմյանցից բաժանվել է աշխատանքի պատճառով։

Աստղային զույգի ամուսնական ճամփորդությունն ավարտվեց։ Պոտապը վերադարձել է իր պրոդյուսերական աշխատանքին, իսկ Նաստյան մեկնել է համերգային շրջագայության։

Պոտապն իր Instagram-ում կնոջ հետ լուսանկար է հրապարակել, որն արվել է հենց ինքնաթիռի ֆոնին։ Մեկնաբանությունների հատվածում նա պատմել է, որ այժմ նրանք ստիպված են բաժանվել։ «Մեղրամիսը շարունակվում է։ Ես մեկնում եմ Օդեսա համերգի, իսկ Նաստյան՝ իր համերգներով», - գրել է արտիստը։

Потап і Настя Каменських весілля

Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի է ունեցել ուկրաինացի արտիստների հարսանեկան արարողությունը։ Այն տեղի է ունեցել Կիեւի մերձակայքում գտնվում շքեղ ռեստորանում, ուր հավաքվել էին զույգի հարազատներն ու ընկերները։ Այժմ նրանք վայելում են մեղրամիսը։



© NEWS.am STYLE