Ճերմակ կիսատաբատ եւ ամառային վերնաշապիկ․ Լուսինե Թովմասյանը՝ ամառային կերպարում

17:42   2 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում է ճերմակ կիսատաբար, նույն երանգի ամառային վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Լուսինե Թովմասյանը կադրին կից գրել է․ «Իմ ամենասիրելի, և երկար սպասված Ամառը։ Իսկ ձե՞ր»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն կրում էր դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։ Լուսինե Թովմասյանը արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Գեղեցիկ մայրիկ», «Խոսքերն ավելորդ են՝ տիկնիկ»,-մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE