Ռիհաննան ներքնազգեստով կրկին անգամ սադրիչ լուսանկար է հրապարակել

23:39   2 հունիսի, 2019

31-ամյա հայտնի երգչուհի Ռիհաննան սովոր չէ ժամանակն իզուր վատնել։ Երգչուհին ներկայացրել է իր Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշի նոր՝ հունիսյան  հավաքածուն։

Ռիհաննան ապրանքանիշի նոր հավաքածուից մի կերպար ցուցադրել է իր Instagram-ում՝ հրապարակելով սադրիչ լուսանկար։ Կադրում տաղանդավոր երգչուհին կրում է վառ կանաչ ներքնազգեստ, նույն երանգի զուգագուլպաներ, իսկ կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։

Ավելի վաղ 31-ամյա Ռիհաննան դարձել է «Vogue» ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի աստղը։ Երգչուհին ամսագրի մայիսյան համարի շապիկին հայտնվել է վարդագույն մետաքսյա ներքնազգեստով։ Երգչուհին ուսերին բեժ եւ կապույտ վերարկու է գցել։ Վառ կերպարն ամբողջացրել են զմրուխտյա բարձրակրունկ կոշիկները եւ խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE