«Գնացի պրեմիերայի»․ «Գոձիլա 2։ Հրեշների թագավորը»

20:33   2 հունիսի, 2019

Warner Bros․ ընկերությունը Legendary Pictures-ի հետ համատեղ որոշում է կայացրել մինչպատմական տիտաններով զարգացնել իրենց կինոաշխարհը, որի կենտրոնում հայտնվել է Գոձիլան՝ պատմության մեջ ամենահայտնի եւ ամենասիրելի կայձյուն։

«Հրեշների թագավորը» ֆիլմ է, որի միակ նպատակը հանդիսատեսին զվարճացնելն ու զբաղեցնելն է։

Այս անգամ ամենակարող Գոձիլայի դեմ են դուրս գալիս Մոտրան, Ռոդանն եւ երեք գլխավի կայձյու՝ հրեշ Քինգ Գիդորան։ Երբ այս երեք հնագույն սուպերգիշատիչները ժամանակի ընթացքում վեր են ածվում կիսամոռացված միֆի, կրկին վերածնվում են, որպեսզի համատեղեն իրենց ցավերը, իսկ մարդկանց մնում է մի կողմ քաշվել եւ աշխատել չմահանալ։

Ի տարբերություն 2014թ․-ին թողարկված առաջին ֆիլմի, տվյալ ֆիլմի սիքվելը անհավանական հզոր էքշնի շնորհիվ ավելի շահեկան է դուրս եկել, որը ֆիլմում այնքան շատ է, որ հանդիսատեսը կարող է հոգնել։ Սակայն դա տեղի չի ունենում․ շնորհիվ հնարամիտ մարտերի ամեն ինչ դիտվում է մեկ շնչով։

Սիքվելի միակ լուրջ «մեղքը», դե կարելի է ասել ողջ կինոաշխարհի, կերպարներն են։ Հրեշները չէ, այլ մարդիկ, որոնք կարեւոր են, սակայն ընդհանրապես հետաքրքիր չեն այս ֆիլմում․․․ Հիասթափեցնող է նաեւ ֆիլմի սյուժեն, որը կառուցված է բորոլին հայտնի սուպերհերոսական ֆիլմերի սխեմայով։

Սցենարն ամբողջությամբ կարող է տեղավորվել մեկ նախադասության մեջ․ հրեշները ոչնչացնելով միլիարդներ ցանկանում են փրկել աշխարը, որպեսզի ովքեր մնացել են բարգավաճեն, (ինչ-որ տեղ սա արդեն չի՞ եղել) իսկ բարի Գոձիլան կռվում է չար կայձյուի հետ։

Մյուս տեսանկյունից էլ նմանատիպ ֆիլմերի ժանրն իրենից ենթադրում է սյուժեի բացակայություն․ չէ որ ամեն ինչ ստեղծվում է հանդիսատեսի համար, որոնք էքշնով տարված ուտում են պոպ կորն եւ խմում գազավորված ըմպելիք։

Ցավոք, տպավորությունները փչանում են ոչ այնքան Գոձիլայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, այլ մարդկային ճակատագրերի կործանումից։ Մարդկան, իհարկե, չի կարելի մորթել  պատմության համար, քանզի սիքվելի լեյտմոտիվը մարդու եւ բնության համատեղ գոյությունն է։ Սակայն միակ պատճառը, որըստ որի այն անհրաժեշտ ՝ սյուժեին՝ խրոնոմետրաժի ձգձգումն է եւ մարտերի առատությունը։

«Գոձիլա 2։ Հրեշների թագավորը» ֆիլմը վայելելու համար անհրաժեշտ է հսկայական էկրան, քանզի աչքերի եւ ականջների համար այն աղետ է։

Հաճելի դիտում, 

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE