Կուստուրիցան անոնսել է իր երաժշտական խմբի շրջագայությունը

22:34   2 հունիսի, 2019

Կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան անոնսել է իր The no smoking orchestra երաժշտական խմբի շրջագայությունը եւ ներկայացրել է գիրք, որը նվիրված է Ժելեզնավոդսկին։

«Համերգները լինելու են Բրեստից մինչեւ Կամչատկա։ Շրջագայությունը սկսվում է նոյեմբերի 1-ից, վերջանալու է Բրեստում։ Սա խումբ է, մենք նվագում ենք 20 տարի, այժմ մենք պատրաստել ենք երկրորդ ալբոմը, յուրաքանչյուր տասը տարին մեկ ալբոմ ենք թողարկում», - «Հերոսն ու ժամանակ» կինոփառատոնի ժամանակ լրագրողներին ասել է Կուստուրիցան։

Միջազգային կինոփառատոնը տեղի է ունենում առաջին անգամ։ Այն մեկնարկել է մայիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 2-ը։

Աղբյուրը՝ РИА Новости



© NEWS.am STYLE