Եվգենի Պետրոսյանի երիտասարդ օգնականի անկեղծ խոստովանությունները

10:19   3 հունիսի, 2019

Տատյանա Բրուխունովան Եվգենի Պետրոսյանին տարել է Մեծ թատրոն՝ դիտելու «Ժիզել» բալետը։ Հումորիստի երիտասարդ օգնականը հիացական արձագանքներ է գրել իր միկրոբլոգում. նրան ապշեցրել է բալետի եթերային գեղեցկությունը։

«Սա ամենահիասքանչ բալետն էր, որը ես տեսել եմ։ «Ժիզելը» ֆանտաստիկ Սվետլանա Զախարովայի կատարմամբ։ Բալետի եթերային արիտստների նուրբ գեղեցկությունը խնդրում է չշնչել... որքան հիասքանչ է դա»,- Instagram-ում գրել է Պետրոսյանի օգնականը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatyana Brukhunova (@bruhunova)

Գրեթե նույն կերպ Տատյանա Բրուխունովան մի քանի օր առաջ հիացել է «Սովրեմեննիկ» թատրոնում «Двое на качелях» բեմադրութամբ։ Բրուխունովային հատկապես դուր է եկել երգչուհի Քրիսինա Օրբակայտեի խաղը, որը ներկայացմանը փոխարինել է դերասանուհի Չուլպան Խամատովային։

Այս ընթացքում համացանցում շարունակում է քննարկվել հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի եւ Տատյանա Բրուխոնավայի անձնական կյանքը։ Պարբերաբար նոր, սկանդալային լուրեր են հայտնվում։ Վերջերս Տատյանան ստիպված է եղել հերքել իր եւ Պետրոսյանի տնօրենի սիրավեպի մասին տեղեկությունները. նա դրանց տարածումը «պատվիրված» է համարել, հիշեցնում է Teleprogramma.pro-ն։

Աղբյուրը՝ Dni.ru

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE