Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը Դոմենիկո Դոլչեին օգնել է շտկել մոր հագուստը

23:03   2 հունիսի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը հպարտացել է հնգամյա դստեր՝ Նորթի տաղանդով։  Աղջնակը օգնել է մայրիկին պատրաստվել նորաձեւ երեւալու հարցում։

Ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ում կադրեր է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես է նա փորձում հագուստը։ Լուսանկարներից մեկում երեւում է նաեւ Դոմենիկո Դոլչեն օգնականի հետ, որոնք վերջին շտկումներն են անում, իսկ նրանց օգնում է Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթը։

«Շնորհակալություն, Դոմենիկո, որ Նորթը կդառնա լավ օգնական», - հրապարակմանը կից գրել է Քիմը։

Քիմը կրում է Dolce&Gabbana ապրանքանիշի ճերմակ կոմբինիզոն, որը զարդարված է քարերով եւ փայլերով։



© NEWS.am STYLE