Հիասթափություն. «Գահերի խաղ»-ի ամենասեքսուալ դերասաններից մեկը տղայի հետ է հանդիպում

11:03   3 հունիսի, 2019

Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկում են, որ «Գահերի խաղը» սերիալի աստղ Ռիչարդ Մադենը հանդիպում է երգիչ Սեմ Սմիթի նախկին ընկերոջ՝ Բրենդոն Ֆլինի հետ։ Դերասանին բազմաթիվ անգամներ նկատել են Բրենդոնի հետ հանդիպումների ընթացքում, իսկ HollywoodLife պորտալի տեղեկություններով՝ նրանք նույնիսկ միասին են ապրում։ Իհարկե, պաշտոնապես դեռեւս ոչ ոք չի հաստատել այդ հանգամանքը։

Ռիչարդն, իհարկե, չի հերքել Բրենդոնի հետ սիրավեպը. New York Times-ի հետ հարցազրույցի ընթացքում նա հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել անձնական կյանքը։

Հիշեցնենք՝ Ռիչարդ Մեդենը 2011-2016թթ. ընթացքում հանդիպել է բրիտանացի դերասանուհի Ջենա Քոուլմանի հետ։ Իսկ 2017թ.-ի ամռանը համացանցում նրան սիրավեպ էին վերագրում դերասանուհի Էլի Բամբերի հետ։

Լուսանկարները՝ MEGA



© NEWS.am STYLE