Դրեյքը 200 մլն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ է ստացել անվճար

13:19   3 հունիսի, 2019

Հայտնի ռեփեր Դրեյքը շքեղ ինքնաթիռ է ստացել, որի համար զրո դոլար է ծախսել, հայտնում է Hypebeast-ը։

Ըստ հրատարակության աղբյուրների տվյալների՝ կանադական Cargojet ավիաընկերությունը ռեփերին անվճար Boeing 767 ինքնաթիռ է տվել մի պայմանով. Դրեյքը պարզապես պետք է ամբողջ աշխարհում շրջի այդ ինքնաթիռով՝ Instagram-յան էջում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել։

Ինչպես գրում է TMZ-ն, կանադական ավիաընկերությունը վստահ է, որ ամբողշ աշխարհում հայտնի ռեփերի կողմից այդ յուրօրինակ գովազդը կծածկի ծախսերը։ Դրեյքը հաճույքով է օգտագործում ինքնաթիռը՝ յուրաքանչյուր անգամ գրավելով բոլորի ուշադրությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Drake (@drake)

Ինքնաթիռի արժեքը հայտնի չէ։ Ըստ տարբեր գնահատականների՝ գինը տատանվում է 80-220 մլն դոլարի սահմաններում։ Ինքնաթիռի վրա առկա է Air Drake գրությունը, ինչպես նաեւ ռեփերի ֆիրմային խորհրդանիշը՝ OVO owl լոգոտիպ եւ աղոթքի համար ծալված ձեռքեր։ Ինտերյերը ոսկեգույն, վարդագույն եւ մուգ կարմիր երգանգներում է։ Սրահում փափուկ բազմոցներ են, սեղաններ, մեծ հեռուստացույց եւ զոլավոր գորգեր։



© NEWS.am STYLE