Իվանկա Թրամփն իդեալական ամառային կերպարով՝ Լոնդոնում

12:15   3 հունիսի, 2019

ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփը ժամանել է Լոնդոն։ Սա պաշտոնական այց է, սակայն նախքան պետական գործերը նախագահի ավագ դուստրը՝ որպես սովորական զբոսաշրջիկ եւ նորաձեւության երկրպագու, այցելել է Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարան, ուր այժմ մասշտաբային ցուցահանդեսներ են, որոնք նվիրված են հայտնի կուտուրյեների։

Թանգարան այցի համար 37-ամյա Թրամփն իդեալական ամառային կերպար է ընտրել՝ ծաղկային պրինտով դեղին զգեստ եւ վառ կապույտ բարձրակրունկներ։ Զգեստն իդեալականորեն ընդգծում էր Իվանկայի կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էր զամշե պայուսակը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ The Boston Globe, Instagram



© NEWS.am STYLE