«Երբեք ետ մի նայեք...». Աստղիկ Սաֆարյանի վառ լուսանկարները

16:49   3 հունիսի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, կիսվել է նոր լուսանկարներով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում հմայիչ երգչուհին վառ կերպարում է։ Նա կարմիր գույնի զգեստ է ընտրել, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները, վառ պայուսակն ու ակնոցը։ Աստղիկ Սաֆարյանն արտահայտիչ դիմահարդարում է ընտրել. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ «Երբեք ետ մի նայեք, դուք այդ ճանապարհով չեք գնում»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին կադրեր էր հրապարակել Ծաղկաձորից։ Նա մուգ կապույտ ամառային վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ, ժակետ։ Կերպարն ամբողջացնում էր ոճային ակնոցը։ Կադրերին կից ոճային երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Հանգստյան օրերը վայելում եմ Ծաղկաձորում»։



© NEWS.am STYLE