Լուրջ սխալ. Անաստասիա Ստոցկայան չգիտի՞՝ ինչպես է կոչվում հայկական բարեկենդանը

12:59   3 հունիսի, 2019

Ռուս հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան դարձել է НТВ-ով հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման հերթական թողարկման հյուրը։ Հարցերից մեկը, որին նա չի կարողացել ճիշտ պատասխանել, վերաբերում էր հայկական տոներին։

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան պատմել է, որ Ստոցկայայի եւ նրա հայ ամուսնու՝ Սերգեյի ընտանիքում նշում են հայկական բոլոր ազգային տոները եւ երգչուհուն 50000 արժողության հարց տվել, թե ինչպես է հնչում բարեկենդանի հայկական համանմանը եւ երբ է նշվում։

Անաստասիա Ստոցկայան չի կարողացել ճիշտ պատասխանել եւ պարզապես պատասխանել՝ «Արցախ»։ Նկատենք, որ ծրագրի խմբագիրները եւս սխալվել են. նրանց կարծիքով՝ ճիշտ պատասխանն է Տրնդեզ, թեեւ բարեկենդանի հայկական տարբերակն է Բուն բարեկենդանը։

Похожее изображение

Ստոցկայան նաեւ պատմել է, որ ամուսնու ընտանիքն իրեն լավ է ընդունել, իսկ վերջերս նրանք եղել են Հայաստանում եւ կնքել երեխաներին։



© NEWS.am STYLE