«Երբեմն աչքերդ լայն չես բացում՝ իրականությունը տեսնելու համար...». Դիանա Գրիգորյանի մեղմ կերպարը

15:01   3 հունիսի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Դիանան զոլավոր վերնաշապիկ է կրում։ Նա մեղմ դիմահարդարմամբ է. բաց գույնի շրթներկով ընդգծված են շուրթերը։ «Երբեմն աչքերդ լայն չես բացում՝ իրականությունը տեսնելու համար...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա կանաչ բլուզ էր կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ «Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետեւ դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE