Մելանյա Թրամփը Լոնդոն այցի համար ընտրել է Gucci-ի զգեստը

13:48   3 հունիսի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երբեք անտարբեր չի եղել պրինտերի նկատմամբ։ Զարմանալի չէ, որ երկրի առաջին տիկնոջը դուր է եկել Gucci նորաձեւության տան զգեստը, որն ընտրելու համար Մելանյա Թրամփը եւս մեկ պատճառ ուներ։ Նա ամուսնու հետ պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա, իսկ զգեստը զարդարված է բրիտանական մայրաքաղաքի խորհրդանիշների պրինտով՝ Թաուեր բրիջ, կարմիր, երկհարկանի ավտոբուսներ եւ Բիգ Բեն։

Դոնալդ Թրամփի կինն այս անգամ  նյուդ երանգի բարձրակրունկ կոշիկներ է ընտրել եւ բարակ գոտկատեղն ընդծել լայն գոտիով։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, Instagram 



© NEWS.am STYLE