Համարձակ զգեստ. Լիլի Մորտոյի գայթակղիչ լուսանկարը

17:39   3 հունիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր լուսանկարով, որն, ըստ սոցիալական ցանցում կատարված նշման, արվել է Իտալիայում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մորտոն կարմիր, պուտավոր զգեստ է կրում, որը համարձակ բացվածք ունի։ Կերպարն ամբողջացրել է նույն երանգի գլխազարդը եւ ժամացույցը։ Մորտոյի ձեռքին պաղպաղակ է, իսկ մեկնաբանություններում նա առաջարկել է անվանել լուսանկարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մորտոն ինքնանկար էր հրապարակել, որում մարզական հագուստ էր կրում։ Նա ծաղկային պրինտով սպորտային տաբատ է ընտրել եւ կապույտ տոպ։ «Յոգայի ժամ»,- գրել է նա։  



© NEWS.am STYLE