Էմմիի ու որդու սիրառատ լուսանկարը

20:46   3 հունիսի, 2019

Երգչուհի Էմմին կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում սիրված երգչուհին ու երիտասարդ մայրիկը պատկերված է որդու հետ։ Էմմին սպորտային հագուստ է կրում՝ սեւ տաբատ, զոլավոր բլուզ, սպորտային կոշիկներ եւ գլխարկ։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ այն արվել է Հայաստանում. ամուսնությունից հետո Էմմին տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում առանց շպարի էր։ Էմմին սպիտակ վերնաշապիկ էր կրում։



© NEWS.am STYLE