«Երկրի հեռուստատեսային գլխավոր բամբասկոտը». Գալկինը Մալախովին մեղադրել է ստի մեջ

16:18   3 հունիսի, 2019

42-ամյա Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է Կիպրոսում առանձնատան կառուցումն ավարտելու մասին տեղեկությունները, որոնք այսօր հայտնվել են ռուսական լրատվամիջոցներով։ Հումորիստին զայրացրել է, որ Անդրեյ Մալախովի «СтарХит» հրատարակությունը բամբասանքներ է հնարում իր ընտանիքի մասին։ Հրապարակման մեջ հիշատակվում էր ոչ միայն առանձնատունը, այլեւ եվրոպական քաղաքացիությունը, որը իբրեւ Գալկինը ստացել է պարզեցված սխեմայով։ Տեղեկատվությունը լրագրողներին հայտնել էր կիպրոսյան գործակալներից մեկը։

«Ընկերներ, ինձ հոգնեցել է իմ կոլեգա Անդրեյ Մալախովի ամսագիրը, որը բամբասանքներ հավաքելն իր գլխավոր կապիտալն է դարձրել... Այսօր երկրի հեռուստատեսային գլխավոր բամբասկոտի ամսագիրը մի ամբողջ հոդված է հրապարակել, որում այդ գործակալությունը ոչ թե պարզապես ստում է, այլ մանրամասնում»,- Instagram-ում գրել է արտիստը։

Գալկինի խոսքով՝ ինքը չի լսել ոչ մի գործակալության մասին, Կիպրոսում առանձնատուն չունի, իսկ քաղաքացիության առկայությունն իր անձնական գործն է։ Հումորիստը ենթադրել է, որ հրապարակման համար վճարել է գործակալությունը, իսկ սուտը հիմնված է «երկրպագուի» հետ համատեղ լուսանկարի վրա, որը նա համաձայնել է անել հանգստի ընթացքում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)

«Անդրեյ, դու պետական ալիքում քո հաղորդման համար արդեն իսկ սուտ, էժանագին խեղկատակություն ես ստեղծել։ Ինձ իմ ընտանիքի հետ մի ներքաշիր քո անպետք  կառնավալին»- հայտարերել է Ալլա Պուգաչովայի ամուսինը։

Գալկինին աջակցել են Վլադ Տոպալովը, Լոլիտա Միլյավսկայան եւ այլ աստղեր։ Քսենիա Սոբչակը շոումենին հարցրել է՝ արդյոք նա վստա՞հ է, որ Մալախովն անձամբ է գրել կամ վերահսկել այդ նորությունը։ «Նրա անունը նշված է այդ հրատակարության գլխագրում։ Նշանակում է՝ դա նրա պատասխանատվությունն է»,- բացատրել է Մաքսիմը։

Լուսանկարները՝ Папарацци, Personastars



© NEWS.am STYLE