«Դրեյքի անեծքը». ով է այս անգամ պարտվել ռեփերի հետ լուսանկարից հետո

19:16   3 հունիսի, 2019

Ռեփեր Դրեյքը կարծես թե շուտով այլեւս մարզիկ ընկեր չի ունենա. ռեփերի «անեծքն» իսկապես աշխատում է։ Հիշեցնենք՝  դեռ նախորդ տարի համացանցում նկատել էին, որ Դրեյքը դժբախտություն ու պարտություն է բերում նրանց, ում հետ լուսանկար է հրապարակում Instagram-ում։

Фото: скриншот Twitter @FootballStuff

Սա կատակ չէ. «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Պոլ Պոգբայի եւ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կուն Ագուերոյի հետ լուսանկարից հետո երկու թիմերն էլ դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, ինչպես եւ «Յուվենտուսը», որի շապիկը ռեփերը կրել է իտալական ակումբի որոշիչ հանդիպումից առաջ։ Ի դեպ, սա աշխատում է ոչ միայն ֆուտբոլիստների դեպքում։ Ռեփերը լուսանկար էր հրապարակել Քոնոր Մաքգրեգորի հետ, ինչից հետո վերջինս պարտվել էր Խաբիբ Նուրմագոմեդովին։

Օրերս համացանցում եւս մեկ ապացույց է հայտնվել, որ Դրեյքի «անեղծք» գոյություն ունի։ Դեռ մարտին բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան ռեփերի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Պատրաստ եմ քանդել անեծքը»։ Երեկ կայացել է Էնթոնիի մենամարտը Էնդի Ռուիսի հետ, որը նա... պարտվել է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anthony Joshua (@anthony_joshua)



© NEWS.am STYLE