Քայլի Ջենների մեկամյա դուստրը շտապ հոսպիտալացվել էր

18:46   3 հունիսի, 2019

Քայլի Ջենների մեկամյա դուստրը շտապ հոսպիտալացվել էր ալերգիկ ռեակցիայի պատճառով։ Ռեալիթի-շոուի աստղն ամբողջ օրը փոքրիկի հետ հիվանդանոցում է անցկացրել այն բանից հետո, երբ անաֆիլակտիկ շոկ է զարգացել։

Մոդելը դստերը՝ Սթորմիին, շտապօգնության բաժին է բերել այն բանից հետո, երբ աղջկա ինքնազգացողությունն անասպասելիորեն վատացել է։ Բարեբախատար ամեն ինչ հարթվել է։ Սթրոմին ապաքինվել է եւ արդեն տուն վերադարձել մայրիկի՝ Քայլիի եւ հոր՝ Թրեւիս Սքոթի հետ։

Միջադեպից հետո Քայլին Instagram-ում կիսվել է քնած դստեր լուսանկարով։ «Ամբողջ օրը փոքրիկիս հետ հիվանդանոցում եմ անցկացրել։ Նրա մոտ ալերգիկ ռեակցիա է գրանցվել, սակայն այժմ նրա հետ ամեն ինչ 100 տոկոսով լավ է, եւ մենք տանն ենք»,- գրել է նա։

21-ամյա մոդելը նաեւ դիմել է բոլոր ծնողներին, որոնց երեխաները հիվանդ են։ «Թող Աստված օրհնի բոլոր մայրիկներին, որոնք հիվանդ երեխաներ ունեն։ Ձեզ սեր եւ դրական էներգետիկա եմ մաղթում»,- հրապարակումը եզրափակել է նա։



© NEWS.am STYLE