Լեոնիդ Յակուբովիչն իր ամենագնացով մայթ է մտել

23:13   3 հունիսի, 2019

73-ամյա Լեոնիդ Յակուբովիչը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ «Поле чудес» հարղորդման վարողը օլիմպիական ստադիոնում «Հրաշագործ» միջոցառումից հետո իր ամենագմնացով մեկնել է Չեբոկսար, որտեղ երեխաների պաշտպանության օրվա առիթով պետք է եւս մեկ միջոցառում անցկացվեր նրա մասնակցությամբ։

Յակուբովիչի ճանապարհին ավտոբուս է եղել, որը կայանված է եղել երթեւեկությունը սահմանափակելու հատուկ նպատակով։ Հեռուստահաղորդավարը որոշել է խոչընդոտը հաղթահարել մայթի միջոցով։ Լեոնիդ Յակուբովիչը մեքենան կայանել է ավտոբուսի ետեւում եւ մեկնել միջոցառմանը։  

Մարդիկ լուսանկարել են՝ ինչպես է Առաջին ալիքի հաղորդավարը խախտել ճանապարհային երեթեւեկության կանոնները եւ լուսանկարները հրապարակել համացանցում։ Մի մասը նույնիսկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Յակուբովիչը չի կապել անվտանգության գոտիները։

Леонид Якубович проехал на внедорожнике по тротуару

«Նրան չի՞ հուզել, որ այնտեղ երեխաների հետ բազմաթիվ մարդիկ կան։ Եվ ինչո՞ւ նա չի կապել անվտանգության գոտին», «Յակուբովիչը պետք է ներողություն խնդրի Չեբոկսարի բնակիչներից։ Ցույց է տվել՝ ինչպես չի  կարելի վարվել ղեկին։ Եթե պատասխանատվության չկանչեն, ի՞նչ պահանջել մյուսներից»։ Բոլորը հավասա՞ր են օրենքի առաջ, թե ոչ»,- զայրացել են Չեբոկսարի բնակիչները։

Հաղորդավարն իրավիճակը ցնդաբանություն է անվանել։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE