Գեղեցիկ ապրել չես արգելի. ռուսական շոու-բիզնեսի աստղերի տներն արտասահմանում

10:11   4 հունիսի, 2019

Գալիկնն ու Պուգաչովան շքեղ առանձնատուն են կառուցել Կիպրոսում. Լիմասոլայում ճերմակ տան լուսանկարներն արդեն իսկ տարածվել են համացանցում, թեեւ հումորիստը հերքում է այդ հանգամքանքը։ «Մենք Կիպրոսում առանձնատուն չունենք՝ ոչ այդպիսի, ոչ որեւէ այլ կերպ»,- կտրուկ արձագանքել է արտիստը։ Ընդ որում, իրավաբան Սեմյոն Պողոսյանի խոսքով՝ զույգն այդ պետությունում արդեն իսկ անշարժ գույք ունի՝ բնակարան, որը գնվել է նախորդ տարի։ Ամուսիններն անշարժ գույքի համար ծախսել են ավելի քան 2 մլն եվրո, ինչի շնորհիվ Կիպրոսի քաղաքացիության իրավունք են ստացել։ Ռուսական «Экспресс газета»-ն ներկայացրել է, թե հայտնիներից ով տուն ունի արտասահմանում։

Յուլյա Կովաչլուկ եւ Ալեքսեյ Չումակով՝ Իսպանիա

Հինգ տարի առաջ զույգը շքեղ բնակարան է գնել Իսպանիայում։ Կոստա-Բրավա ափամերձ հատվածում գտնվող բնակարանը Յուլյայի եւ Ալեքսեյի համար հարմարավետ վայր է դարձել, ուր հաջողվում է թաքնվել հետաքրքրասեր աչքերից. բնակարանը կահավորված է կատալոնական ոճով, բաց կապույտ եւ մանուշակագույն երանգներով։ Երկրորդ հարկում տեղավորված է կախովի նստարանը, այնտեղից հրաշալի տեսարան է բացվում։ Հարեւանությամբ ապրում են չնյարդայնացնող անգլիացիներ, ֆրանսիացիներ եւ իսպանացիներ։ «Մենք կմեկնեինք Իսպանիա»,- հիացմունքով պատասխանել է երգչուհին հարցին՝ արդյոք կցանկանար կյանքում ամեն ինչ փոխել։ Ի դեպ, այս երկրում աստղային զույգը բազմաթիվ երջանիկ պահեր է ունեցել. գաղտնի ամուսնությունից մինչեւ նորածին դստեր կյանքի առաջին ամիսները։

Իգոր Նիկոլաեւ՝ ԱՄՆ

«Այստեղ՝ օվկիանոսի կողքին, դու կարծես միայն ուրախանում ես կյանքով, ընդ որում աննկատելիորեն հասցնում ես շատ բան անել»,- այսպես է արտիստը խոսում Մայամիում բնակվելու մասին, ուր Իգորն ու նրա կինը՝ Յուլյան Սանի-Այլս-Բիչում բնակարան ունեն, դրա հետ մասին՝ թենիս խաղալու հնարավորություն, դեպի օվկիանոսը նայող տեսարան, հրաշալի եղանակ եւ ամբողջական հանգստություն, ինչի շնորհիվ նույնիսկ վերանորոգումն է դրախտ թվում։ «Դա տարերային աղետ չէ, ինչպես Ռուսաստանում, այլ հաճույք»,- ասել է Նիկոլաեւը։

Իգոր Կրուտոյ՝ ԱՄՆ

Կոմպոզիտորը վաղուց է երկու երկրում ապրում։ Ռուսատսնաում Կրուտոյն աշխատում է, Ամերիկայում են նրա կինը, որը սեփական բիզնեսն ու դուստրերը, անշարժ գույքը, որը յուրաքանչյուր տարի ավելի է մեծանում։ 2003թ. եւ 2006թ.-ին աստղի սեփականությունն են դարձել Նյու Յորքում գտնվող բնակարանները 6 եւ 7 մլն դոլար արժողությամբ, իսկ 2011թ.-ին կոմպոզիտորը գնել է ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսով բնակարանը։ Մաեստորային պատկանող եւս մեկ բնակարան գտնվում է «միլիոնատերների կղզում»՝ Ֆիշեր Այլենդ, ուր կարելի է հասնել միայն բնակվողի հրավերով։ 2019թ.-ի սկզբին Կրուտոյը կրկին ներդրում է կատարել. այս անգամ Մայամիում 5 մլն դոլար արժողությամբ բնակարան է գնել մայրիկի համար նրա 85-ամյակի առիթով։

Լոլիտա Միլյավսկայա՝ Բուլղարիա

Միլյավսկայայի՝ արտասահմանում գտնվող բնակարանը նրան բազմաթիվ հոգսեր է պատճառել՝ մեկ կոմունալ ծախսերն են շատ, մեկ հարեւանն է նրան պատերազմ հայտարարում։ Եվ ամեն դեպքում երգչուհին նախկինի նման սիրում է Բուլղարիան։ Լոլիտան այստեղ տուն է կառուցել երիտասարդ ամուսնու հետ, որն անվանում են «Նոյյան տապան»։ Կառուցմամբ եւ դրան հաջորդած վերանորագմամբ ամուսիններն անձամբ են զբաղվել. կառուցել ննջասենյակը, աշխատանքային տարածքը, խոհանոցը, տարածքը խորովածի համար. ամեն ինչ արվել է հոգով՝ մի քանի տարի անց վերջնականապես Բուլղարիա տեղափոխվելու համար։

Նատալյա Չիստոկովա-Իոնովա՝ Իսպանիա

32-ամյա արտիստին Իսպանիան առայժմ չափազանց դանդաղ ու համաչափ է թվում մշտական բնակության համար։ «Այնտեղ մեկնել ու հանգստանալ լավ է, բայց ինձ թվում է՝ եթե ես այստեղ երկու ամսից ավել անցկացնեմ, կխելագարվեմ»,- մի քանի տարի առաջ ասելէ շիկահեր երգչուհին։ Սակայն երգչուհու վերաբերմունքն Իսպանիայի, ավելիւ կոնկրետ Մարբելյա քաղաքի հանդեպ, ուր երգչուհին եւ նրա ամուսինը վիլլա ունեն, ավելի սերտ է դառնում։ Նախ, Նատալյան Իսպանիայում մեղրամիս է անցկացրել։ Երկրորդ՝ այստեղ լույս աշխարհ են եկել նրա երկու դուստրերը։

Լուսանկարները՝ Экспресс газета, Instagram, Россия 1



© NEWS.am STYLE