Աննա Սեդոկովային քննադատել են հիվանդ երեխաներին «մահվան նվերի» համար

11:16   4 հունիսի, 2019

Ռուս երգչուհի Աննա Սեդոկովային քննադատել են այն բանի համար, որ նա քաղցրավենիք է տարել հիվանդ երեխաներին, որոնք գտնվում են Բլոխինի անվան Ռուսաստանի ուռուցքաբանական գիտական կենտրոնում, հայտնում է StarHit-ը։

Instagram-ի Stories բաժնում արտիստը հրապարակել է խանութում արված լուսանկարը, որում պատկերված է արկղը՝ ամբողջությամբ լի քաղցր մթերքով։ «Համեղ ուտելիքով գնում ենք երեխաների մոտ՝ օնկոլոգիական կենտրոն»,- գրել է նա։

Анна привезла в онкоцентр сладости

Սա չի վրիպել «Դեմո» խմբի նախկին մենակատար Սաշա Զվերեւայի աչքից, որն արդեն մի քանի տարի է՝ օգնում է բարեգործական ֆոնդերին։ Տեսնելով արկղը, որն ամբողջությամբ լի է քաղցր մթերքով, նա չի կարողացել զսպել հույզերը։ «Խնդրում եմ ձեզ, օնկոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին երբեք այդպիսի դանդաղ մահ մի տարեք։ Քաղցկեղային բջիջները սնվում են ռաֆինացված շաքարով»,- հայտարարել է նա։

Саша Зверева

Ըստ ամենայնի՝ Սաշայի հաղորդագրությունը հասել է Աննային, որը, նեղանալով կոլեգայից, որոշել է արգելափակել նրան. ամեն դեպքում ավելի ուշ այդ մասին հայտնել է Զվերեւան՝ սոցիալական ցանցից լուսանկար հրապարակելով։ «Ես նախկինի նման արգելափակված եմ. Աննայի ավելի քան տարօրինակ արձագանքն իմ հաղորդագրությանը։ Կարեւոր է, որ օնկոլոգիական հիվանդություն ունեցող երեխաների մայրերը Աննայի «մահվան նվերը» քաղաքավարի կերպով փոխանցեն ինչ-որ մեկին, ում դեպքում դա չի կարող կյանքի համար վտանգ ներկայացնել»,- գրել է Սաշան։

Анна Седокова заблокировала Сашу Звереву



© NEWS.am STYLE