Պլյուս չափի հայտնի մոդելը ընդունել է մարմնի անկատարությունը

12:13   4 հունիսի, 2019

Պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը հարցազրույցում ասել է, որ անկախ բոդիպոզիտիվ արտահայտություններից՝ լրջորեն անհանգստանում է ցելյուլիտի պատճառով, հայտնում է Daily Mail-ը։  

«Ես միշտ շատ ազնիվ եմ եղել, խոստովանել եմ թերություններս եւ կիսվել ոչ գրավիչ լինելու վախով։ Ես ցելյուլիտ ոնեմ, ճարպային կուտակումներ մեջքի հատվածում։ Իմ անկեղծությունն այլ կանանց եւս թույլ է տվել կիսվել իրենց անինքնավստահությամբ։ Եթե մենք բոլորս անհանգստանում ենք նույն բանի պատճառով, ինչո՞ւ է դա մեզ անհանգստացնում»,- ասել է Գրեմը։

Մոդելը հայտարարել է, որ երբեք հոգեբույժի մոտ չի եղել, սակայն իրեն օգնում է անկեղծությունն իր հետ եւ զրույցներն այլ կանանց հետ։ Արտաքին անկատարությունն Էշլի Գրեմին չի խանգարում իրեն սիրել այնպիսին, ինչպիսին իրականում է։

31-ամյա աստղը նաեւ հայտնել է, որ թեեւ արդեն ավելի քան տասը տարի ամուսնացած է ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր Ջասթին Էրվինի հետ, զույգն առայժմ չի ծրագրում երեխաներ ունենալ։ «Ոչ հիմա։ Ես դեռ չափազանց երիտասարդ եմ եւ չափազանց շատ անավարտ նախագծեր ունեմ»,- հայտարարել է Գրեմը։ 



© NEWS.am STYLE