Ճերմակազգեստ Մելանյա Թրամփը՝ Բուքինգհեմյան պալատում 

11:53   4 հունիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Լոնդոնում է, ինչի առիթով Բուքինգհեմյան պալատում շքեղ ընթրիք է կազմակերպվել։ Մեծ Բրիտանիայում է նաեւ երկրի առաջին տիկինը, որը երեկոյի համար Dior ապրանքանիշի զգեստ էր ընտրել։ Ի դեպ, սպիտակ գույնի զգեստ էին ընտրել նաեւ Եղիսաբեթ Երկրորդը, Քեյթ Միդլթոնը եւ Կամիլա Փարքեր Բոուլզը։

Ճերմակ զգեստն ընդգծում էր ԱՄՆ առաջին տիկնոջ նրբագեղ կազմվածքը, որն ակնհայտորեն ինտենսիվորեն պատրաստվել էր ճանապարհորդությանը։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքը, սպիտակ ձեռնոցներն ու ականջօղերը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE