Էմիլի Ռատակովսկին սեքսուալ կերպարով զբոսնել է Նյու Յորքում

15:49   4 հունիսի, 2019

Եթե հետեւում եք Էմիլի Ռատակովսկիին, գիտեք, որ այժմ հնարավոր չէ նրան միայնակ հանդիպել Նյու Յորքի փողոցներում։ Մոդելը մշտապես զբոսնում է շան հետ։ Կենդանին արդեն իսկ հասցրել է գրավել բազմաթիվ երկրպագուների սրտեր։

Ընտանի կենդանու հայտնվելուց հետո մոդելը սկսել է ավելի շատ հայտնվել փողոցում եւ ցուցադրել կերպարներ, որոնք իդեալական են յուրաքանչյուր օրվա համար։ Այս անգամ Էմիլիին նկատել են կոստյումով։ Լայն տաբատով կանացիությունն ընդգծելու համար Էմիլին կարճ տոպ է ընտրել, որն ամբողջությամբ ցուցադրել է պրեսը։ Կերպարն ամբողջացնում էին ակնոցը եւ սպորտային կոշիկները։

 Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE