Ոճային Օլյա Հակոբյանի աշխատանքային լուսանկարները

16:49   4 հունիսի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմաիչ կերպարում։

Instagram-յան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է հետաքրքիր նախշերով վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Աշխատանքի ընթացքում»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին կրում էր բալագույն վերնաշապիկ, սեւ պիջակ եւ նույն երանգի կիսատաբատ։ Սակայն լուսանկարներում աչքի էր ընկնում Օլյայի բնական եւ թարմ տեսքը։ Լուսանկարին կից դերասանուհու հետեւորդները բազմաթիվ դրկական մեկնաբանություններ էին թողել՝ գնահատելով նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE