Մայլի Սայրուսը նոր ալբոմ է թողարկել եւ այն առաջխաղացնում է... պահպանակների միջոցով

16:13   4 հունիսի, 2019

Ամերիկացի սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը պրովոկացիոն իրերի հավաքածու է թողարկել նոր ալբոմի առաջխաղացման նպատակով։ Նա երկրպագուներին 20 դոլար արժողությամբ պահպանակ է առաջարկում, հայտնում է Billboard-ը։

She Is Coming Condom & Digital Download-MILEY CYRUS

Նշվում է, որ պահպանակ գնելու դեպքում երկրպագուները Սայրուսի ալբոմը ներբեռնելու հնարավորություն կստանան։ Պահպանական առաջարկում է սեւ փաթեթավորմամբ, որի վրա գրված է երգչուհու նոր ալբոմի անվանումը։

Մյուս ապրանքաները պակաս պրովոկացիոն չեն։ Դրանց շարքում է նաեւ սեւ բլուզը, որի վրա առկա է մեջբերում «Cattitude» երգից։

I Love my Pussy Cattitued Pullover Hoodie & Digital Download-MILEY CYRUS

«She Is Coming»-ը 26-ամյա Մայլի Սայրուսի յոթերորդ ստուդիական ալբոմն է։ Նախորդ՝ «Younger Now» ալբոմը թողարկվել էր 2017թ.-ին։



© NEWS.am STYLE