Տաթեւիկ Ադումյանի մեղմ լուսանկարը Պրահայից

18:45   4 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Պրահայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա հագուստ է կրում՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Ջերմ ողջույններ Պրահայից։ Ինչպե՞ս եք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Տաթեւիկը սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր վզնոցների հետ։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Իմաստությունն ու կյանքի փորձը չեն փոխում մարդուն: Ժամանակը չի փոխում մարդուն: Միակ բանը, որ փոխում է մեզ՝ ՍԵՐՆ Է...»։



© NEWS.am STYLE