«Ինձ համար հրաշք մի օր». Աննա Թովմասյանի լուսանկարը

21:49   4 հունիսի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Intsgram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է նույն երանգի բլուզի հետ. դրա վրա պատկերված է Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Ինձ համար հրաշք մի օր»,- գրել է երգչուհին՝ օգտագործելով 2017 հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարաված լուսանկարում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում։ Աննան քնքուշ դիմահարդարմամբ էր, ընդգծված էին շուրթերը, կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա կապակցությամբ ստացած ջերմ բարեմաղթանքներին․ «Անչափ շնորհակալ եմ իմ հետեւորդներից ու հարազատներից բարեմաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ու այդքան լավն եք»։



© NEWS.am STYLE