Դեւիդ Բեքհեմը որդուն խորհուրդ է տվել հեռու մնալ սկանդալային մոդել ընկերուհուց (ֆոտո)

18:08   4 հունիսի, 2019

Վիկտորյա եւ Դեւիդ Բեքհեմները լրջորեն անհանգստացած են իրենց որդու՝ Բրուքլին Բեքհեմի եւ նրա նրա ընկերուհու՝ մոդել Հանա Քրոսի ոչ պարզ հարաբերությունների պատճառով։ Մի շարք հանրային սկանդալներց հետո (վերջինի ընթացքում ստիպված են եղել խառնվել նաեւ Բրուքլինի թիկնապահները) Դեւիդ Բեքհեմը խոսել է ավագ որդու հետ եւ խորհուրդ տվել հեռու մնալ Քրոսից։

The Sun-ի տեղեկություններով՝ նա որդուն կոչ է արել լավ մտածել Հանայի հետ իր ապագայի հեռանկարների մասին։ Եվ կարծիք է հայտնել, որ ավելի լավ կլինի, եթե 20-ամյա Բրուքլինն ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի, ավելի քիչ՝ Քրոսի հետ։

44-այա Բեքհեմն առաջնեկին նաեւ խնդրել է ընկերուհուն այլեւս չբերել ընտանեկան միջոցառումներին։ Նա չի ցանկանում ճնշում գործադրել որդու նկատմամբ եւ նրան ինչ-որ բան արգելել, սակայն հույս ունի, որ վերջինս կհասկանա՝ ինչն իր համար ավելի լավ կլլինի։ Դեւիդը հասկացրել է, որ այս պահին «Հանայի մեծ երկրպագուն չէ»։



© NEWS.am STYLE