Արժանի. Ջենիֆեր Լոպեսը CFDA մրցանակաբաշխության ընթացքում ոճի կուռքի տիտղոս է ստացել

19:13   4 հունիսի, 2019

Ջենիֆեր Լոպեսը ստացել է Ամերիկայի նորաձեւության դիզայներների խորհրդի գլխավոր մրցանակը «Ոճի կուռք» անվանակարգում։ Նյու Յորքում տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողությունը, որի դափնեկիր են դարձել նաեւ Բրենդեն Մաքսվելը, Ռիկ Օուենսը, Մերի-Քեյթ Օլսենը, Էշլի Օլսենը եւ Բոբ Մակին։ Նախորդ տարիներին CFDA Fashion Awards-ի մրցանակի նույն անվանակարգում արժանացել են Նաոմի Քեմփբելը, Ռիհաննան, Բեյոնսեն եւ Քեյթ Մոսը։

«Ջենիֆեր Լոպեսը ոճի յուրօրինակ զգացում ունի. նրա կերպարները դուրս են ստանդարտից, եւ միշտ տպավորում են։ Իմ կոլեգա դիզայներները պաշտում են հետեւել նրան ինչպես կարմիր գորգերին, այնպես էլ սովորական կյանքում»,- ընտրությունը մեկնաբանել է CFDA գլխավոր տնօրեն Սթիվեն Կոլբը։

Լուսանկարները՝ Legion-media, REX/Shutterstock



© NEWS.am STYLE