Քանյե Ուեսթը երիտասարդ դիզայներների համար «նորաձեւության ինկուբատոր» կստեղծի

23:08   4 հունիսի, 2019

Հայտնի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը հայտարարել է երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներներին աջակցելու իր մտադրության մասին։ Yeezy ապրանքանիշի հիմնադիրը բացում է «նորաձեւության ինկուբատոր», որի շրջանակներում ֆինանսական օգնություն կցուցաբերվի նրանց, ովքեր ցանկանում են մուտք գործել նորաձեւության աշխարհ։

Քանյեի ծրագրի առաջին մասնակիցը դարձել է Մեյսի Շլոսը՝ Parsons-ի շրջանավարտ եւ Yeezy-ի դիզայներական խմբի նախկին անդամ։ Քանյեի օգնությամբ նա թողարկել է սեփական բրենդը՝ Masie Wilen-ը, որի առաջին կուրարտային հավաքածուն կցուցադրվի Լոս Անջելեսում՝ մոտակա ժամանակներս։

Картинки по запросу Masie Wilen

Yeezy բրենդը ստեղծվել է 2013թ․-ին՝ ռեփերի «Yeezus» ալբոմի թողարկումից հետո։ Անցած տարի բրենդը գնահատել են 1,8 միլիարդ դոլար։ Ռեփերը կրում է բացառապես իր ապրանքանիշի հագուստ եւ կոշիկներ։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE