«Երջանկությունն այնքան փոքրիկ է, բայց տալիս է այնքան շատ ուրախություն»․ Սիլվա Հակոբյանը՝ քնքուշ կերպարում

23:36   4 հունիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է արեւոտ լուսանկարներով։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որտեղ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Բալիկի սպասող երգչուհին հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․  «Երջանկությունը-այն այնքան փոքրիկ է, բայց տալիս է այնքան շատ ուրախություն !!!»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էրամուսնու հետ։ Սեւ-սպիտակ կադրի մեկնաբանություններում Սիլվա Հակոբյանը գրել էր. «Ընտանիքը ամենահարմարավետ ու տաք անկյունն է Երկրի վրա, որտեղ դու իսկապես երջանիկ ես։ Շնորհավոր ընտանիքի միջազգային օրը»։



© NEWS.am STYLE