ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 հունիսի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր անձնական կյանք կներխուժի որեւէ անկոչ մեկը: Սակայն պետք չէ փախչել ճակատագրից: Ժամանակն է, որ կյանքում որոշակի փոփոխություններ կատարեք:

ՑԼԵՐ

Ցլերն այսօր սաննպատակ կտխրեն: Աստղերը չեն նախանձում ձեր սիրելի անձնավորությանն ու նրան անսահման համբերություն են մաղթում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր առջեւ կբացվեն որոշ հեռանկարներ: Ձեզ խորհուրդ է տրվում մանրամասն քննարկել դրանք եւ ընտրել լավագույնը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չկորցնել ձեր «Ես»-ը: Սիրելիի խորհուրդները լսելն ու նրա ուզածով առանորդվելը վատ բան չէ, սակայն չպետք է խաչ քաշել անհատականության վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք վերջապես կհասնեք ձեր երջանկությանը: Կարեւորը, երբ հասնեք նրան, չհիասթափվեք: Տխուր է, երբ ինչ-որ մեկը հիասթափվում է սիրո հարցում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դանդաղ կարձագանքի ձեր ցանկացած նախաձեռնությանը: Այնպես որ` ինչ-որ բան պլանավորելուց առաջ հաշվի առեք, որ ձեր սիրելին այսօր դանդաղաշարժ է լինելու:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լավ կլինի լռության մեջ զբոսնեք ձեր սիրելիի հետ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե այդ զբոսանքը կազմակերպեիք անապատում, որտեղ միայն երկուսով կլինեիք, սակայն քանի որ դա ներկա դրությամբ անհնար է, կարող եք պարզապես գիշերային հանգիստ զբոսանք կազմակերպել:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր շատ հնարավոր է` ձեր ներկայիս սիրելին հանդիպի ձեր նախկին սիրեցյալի հետ, սակայն նրանք չեն իմանա, թե ինչ դեր է իրենցից յուրաքանչյուրն ունեցել ձեր կյանքում: Դուք կարող եք պատմել նրանց ամեն ինչ, կամ էլ լռել: Դա կախված կլինի իրավիճակից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար գնեք մի խաղալիք, որն արտաքնապես շատ նման կլինի իրեն: Ի դեպ, կարող է հակառակն էլ լինել. Օրինակ, միգուցե, որեւէ խաղալիք գնեք եւ հետո ճանապարհին հանդիպեք մեկին, որը շատ նման կլինի այդ խաղալիքին: Այ դա արդեն ճակատագիր է…

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հրաշալի օր է սիրելիի հետ սպորտով զբաղվելու համար: Ի նկատի չունենք, որ պետք է ծանր վարժություններ կատարեք. Պարզապես, գնացեք միասին վազելու կամ լողի: Այդպես երկուսդ էլ կլիցքաթափվեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք շատ կցանկանաք խոսել սիրելիի հետ առանձին, սակայն դա ձեզ մոտ չի ստացվի, քանի որ շրջապատված կլինեք շատ մարդկանցով: Այո, երբեմն հանգամանքները խանգարում են…

ՁԿՆԵՐ

Պետք չէ բաժանվել սիրելիից, դա ձեզ հետո շատ է տխրեցնելու: Եթե անգամ ցանկանում եք վերջ դնել ձեր հարաբերություներին եւ սկսսել նորը, մի շտապեք. հետո չեք կարողանալու իրական սիրելիին հետ բերել:



© NEWS.am STYLE