Հունիսյան դիետա

19:19   8 հունիսի, 2019

Դե ինչ, աղջիկներ, ինչու ոչ՝ նաեւ հսկայական փոր աճեցրած տղաներ, սպորտով զբաղվելու եւ դիետայի հետեւելու ժամանակն է: 

Ամռան սկիզբը նիհարելու համար կատարյալ ժամանակ է: Վառ արեւ, երկար լուսավոր օրեր, հորմոնալ եւ էմոցիոնալ բռնկումներ. այս ամենը կնպաստեն ավելորդ կիլոգրամներից ազատվելուն: Ընդ որում՝ հենց ձմռանը կուտակած ճարպի հաշվին:

ԱՂՑԱՆԱՅԻՆ ԴԻԵՏԱ

Հատուկ բաղադրատոմսով պատրաստված աղցանները հարկավոր է ուտել նախաճաշին, ճաշին ու ընթրիքին: Եթե ուզում եք, կարող եք չափաբաժինները բաժանել երկու մասի եւ օրական 6 անգամ ուտել՝ նվազագույնը 2.5 ժամ տարբերությամբ:


ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՑԱՆ

Այս աղցանի համար հարկավոր է 2 ոչ մեծ լոլիկը եւ 1 քաղցր պղպեղը կտրատել, խառնել, ուտելուց առաջ 15% յուղայնությամբ կես ճաշի գդալ թթվասեր ավելացնել: Հարկ է նշել, որ այս աղցանում թթվասերի առկայությունը պարտադիր է, փոխարենը չի կարելի աղ ավելացնել:

ՃԱՇԻ ԱՂՑԱՆ

Այս աղցանի համար հարկավոր է 200 գրամ ծաղկակաղամբն աղի ջրում խաշել, 2 ձուն խաշել ու խորանարդաձեւ կտրատել, ավելացնել մեկ թեյի տեսակ ցանկացած տեսակի կտրատած ընկույզ: Աղցանին հարկավոր է ավելացնել մեկ ճաշի գդալ 15% յուղայնությամբ թթվասեր: Աղ չի կարելի ավելացնել, կանաչեղեն՝ ըստ ճաշակի:



© NEWS.am STYLE