Եվս մեկ հարված. Անի Լորակն աշխատանքից ազատել է իր ամբողջ թիմին

13:13   5 հունիսի, 2019

Երգչուհի Անի Լորակը կյանքի լավագույն պահերը չի ապրում. ամուսնուց բաժանվելուց հետո նրա կյանքում եւս մեկ աղմկալից բաժանում է։ Այս անգամ իր թիմից, որի հետ նա համագործակցել է երկար տարիներ։ Այս մասին հայտնի է դարձել է SUPER պորտալին։

Երգչուհին  որոշում է կայացրել հրաժեշտ տալ համերգային բազմամյա տնօրեն Միխայիլ Ուսպենսկիին, նրա կնոջը՝ Եկատերինային, որը կատարում էր PR մենեջերի պարտականությունները, ինչպես նաեւ օգնական-ադմինիստրատորին։

Լորակը պաշտոնապես չի նշում պատճառը, թե ինչու է բաժանվել մարդկանցից, որոնց հետ աշխատել է երկար տարիներ, սակայն կուլուարներում քննարկվում է, որ աշխատակիցները պաշտոններից ազատվել են «իրենց նկատմամբ վսհատությունը կորցնեռլու պատճառով»։ Աստղի շրջապատում նշում են. Կարոլինային այլեւս չեն գոհացնում ֆինանսական սխեմաները, որոնցով աշխատում է համերգային մենեջերը։ Միեւնույն ժամանակ, Լորակն էականորեն կրճատել է համերգային գրաֆիկը. երգչուհու մոտակա ելույթները նախանշված են օգոստոսին։ 40-ամյա արտիստն ավելի հազվադեպ է ներկայանում հանրությանը։ Այժմ Լորակը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ, ինչպես հայտնում է հետեւորդներին, «նոր կյանք» է սկսում։

Երգչուհու նախկին թիմին, ի դեպ, արդեն նոր աշխատատեղ է գտել. այժմ նրանք համագործակցում են Միխայիլ Գուցերիեւի պրոդյուսերական կենտրոնի հետ։

 



© NEWS.am STYLE