«Խողովակների մաքրման համար նախատեսված միջոց է խմել». Բարի Ալիբասովի որդին՝ հոր առողջական վիճակի մասին

12:04   5 հունիսի, 2019

Ռուս երաժիշտ Բարի Ալիբասովը բժշկական օգնության կարիք է ունեցել թունավորման պատճառով։ 5-tv.ru-ին տված հարցազրույցում Աlիբասով կրտսերy պատմել է հոր ինքնազգացողության վատացման մասին։ Նա նշել, է, որ պրոդյուսերը շփոթել է հյութն ու խողովակների մաքրման համար նախատեսված միջոցը։ Արդյունքում նա ստիպված է եղել դիմել շտապօգնության բժիշկների եւ թունաբանների օգնությանը։

«Հոսպիտալացրել են, առողջությանը ոչինչ չի սպառնում։ Պատճառն այն է, որ հյութի փոխարեն խողովակների մաքրման համար նախատեսված միջոց է խմել»,- հայտարարել է Ալիբասով կրտսերը։

Telegram-ի Baza ալիքի տեղեկություններով՝ Ալիբասովը կերակրափողի լուրջ այտուց է ստացել։ Բժիշկները պրոդյուսերին շտապ բժշկական օգnություն են ցուցաբերել շտապօգնության մքենանյոմ, որը կանգնած է եղել Մերզլյակովսկի նրբանցքում գտնվող նրա տան մոտակայքում։

Картинки по запросу Бари Алибасов legion-media

Բարի Ալիբասովը ռուսական «На-На» փոփ խմբի հիմնադիրն է ու անփոփոխ ղեկավարը։ 2019թ.-ին կոլեկտիվը կնշի 30-ամյակը բեմում։ 2018թ.-ի նոյեմբերի 71-ամյա պրոդյուսերն ամուսնացել է դերասանուհի Լիդիա Ֆեդոսեւա-Շուկշինայի հետ, որը նրանից մեծ է 9 տարով։

Լուսանկարները՝ Legion-media, սոցիալական ցանցեր



© NEWS.am STYLE