«Սովորեք ինքնահեգնանքի». ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պաշտպանել է իրեն ծաղրած բլոգեր BadComedian-ին

11:11   5 հունիսի, 2019

Ռեժիսոր Սարիկ Անդրեասայանը հանդես է եկել ի պաշտպամնություն բլոգեր Եվգենի Բաժենովի (BadComedian), որը դժգոհել է Kinodanz կինոընկերության հայցից։ Ընկերությունը նրանից մեկ մլն ռուբլի է պահանջում։ Սարիկն Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan) on

«Հնարավոր է՝ իմ դեպքում սա տարօրինակ է, բայց ես կարծում եմ, որ այդ տղան տաղանդավոր է եւ այն, ինչ անում է, եւս ստեղծագործություն է։ Ես պարզապես բոլորին թե կինոբիզնեսում, թե ամբողջ շոու-ինդուստրիայում կոչ կանեի մի պարզ բան սովորել՝ ինքնահեգնանք։ Այդ պատճառով եկեք տղային հանգիստ թողնենք եւ մեր աշխատանքը լավ անենք։ Եկեք լավ ֆիլմեր նկարենք, որպեսզի նա շանսեր չունենա»,- նշել է Անդրեասյանը։

Картинки по запросу Фото: instagram.com/sarik_andreasyan

Հետաքրքիր է, որ Եվգենի Բաժենովը բազմաթիվ անգամներ քննադատել եւ ծաղրել է ռեժիսորին։ 2017թ. ապրիլին նա հրապարակել է արձագանքը Անդրեասյանի «Պաշտպանները» («Защитники») ֆիլմի մասին։ «Կանգ  մի առ։ Դու արժանի ես հարգանքի։ Մեզ ավելի լավը դարձրու»,- հոլովակի մեկնաբանություններում գրել է կինեմատոգրաֆիստը։

Ավելի վաղ ի աջակցություն BadComedian-ի հանդես են եկել այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ֆյոդոր Բոնդարչուկը, Վլադիմիր Բորտկոն եւ Ալեքսանդր Ռոդնյանսկին, հումսրիստ Գարիկ Խարլամոսվը․․․ Նրանք քննադատությունը կինոարտադրության անբաժան մասն են անվանել, իսկ Բոնդարչուկը խոստովանել է, որ նայում է Բաժենովի բոլոր տեսանյութերը։

Հունիսի 3-ին BadComedian-ն իր ալիքում հոլովակ է հրապարակել, որում պատմել է Kinodanz կինոընկերության հայցի մասին։ Բլոգերի խոսքով՝ կազմակերպության պահանջները կապված են նրա հետ, որ ինքը խախտել է մեջբերման ծավալները «За гранью реальности» ֆիլմի վերաբերյալ կարծիքում, որի ստեղծումը հովանավորել է մշակույթի նախարարությունը։



© NEWS.am STYLE