Դասական կերպար. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը

10:45   5 հունիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Նոր հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը դասական ու վառ կերպար է ընտրել։

Facebook-յան էջում հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը կարմիր վերնաշապիկ է կրում եւ վառ դիմահարդմամաբ է։ Կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը, ինչպես նաեւ աչքերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավել վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կրկին վառ կերպար էր ընտրել։ Նա նարնջագույն կոստյում էր կրում, որը համադրել էր բրոշների, հետաքրքիր վզնոցի հետ։ Կադրերից մեկում նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE