«Պրովոկացիա» Բրիտանիայի թագուհուց. Եղիսաբեթ Երկրորդը վախենո՞ւմ է չար աչքից

16:13   5 հունիսի, 2019

Թագավորական ընտանիքի երկրպագուները կարծել են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշել է «պրովոկացիայի ենթարկել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա հետ հանդիպմանը կարմիր սուտակով զարդարված թագ կրելով, հայտնում է Independent-ը։

Ընդունելության ընթացքում, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, Եղիսաբեթ Երկրորդը սպիտակ հագուստ է կրել եւ սուտակներով զարդարված թագ։ Royal Exhibitions կայքում հրապարակված տեղեկության համաձայն, ըստ լեգենդի, այդ թանկարժեք քարերն այն կրողին կարող են պաշտպանել հիվանդություններից եւ չարից։ Twitter-ի օգտատերեր կարծիքով՝ հենց դա է թագուհու ընտրության գաղտնի իմաստը։  

Картинки по запросу burmese ruby tiara

«Ես հիացած եմ՝ ինչպես է թագուհին Թրամփին պրովոկացիայի ենթարկում զարդերի միջոցով», «Թագուհին թագը կրել է՝ Թրամփի այցելության ընթացքում չարից պաշտպանվելու նպատակով», «Զարդեր ընտրելիս նա մանրամասնորեն մտածում է դրանց նշանակության մասին։ Նրան ավելի շատ եմ սիրում»,- մեկնաբանություններում գրում են երկրպագուները։

Картинки по запросу burmese ruby tiara

96 սուտակով զարդարված թագը Եղիսաբեթ Երկրորդին նվիրել են Մյանմայի բնակիչները։ Ռուբինների թիվը խորհրդանշում է հիվանդությունների քանակը, որոնցից պաշտպանում է թագը։  

Լուսանկարները՝ ARJ, GETTY, Pinterest



© NEWS.am STYLE