Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը գիշերային Երեւանից

13:48   5 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Դերասանուհին, որն այս շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիր 2» սերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի եւ վառ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ «Բարի գիշեր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝  ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր Գրիգորի Լեպսի հետ։ Հենց նրա երգերից մեկի բառերով էլ հրապարակումը մեկնաբանել էր Իննան. «Լավագույն օրը երեկ էր»։



© NEWS.am STYLE