Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի մեղմ գրկախառնությունը

16:48   5 հունիսի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ։ Աստղային զույգը մեղմ գրկախառնված է։ Հռիփսիմեն սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։ «Շուտով... Արեւս...»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենոլով նոր երգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր կանաչ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակը եւ թափանցիկ կոշիկները։ Հռիփսիմե Հակոբյանը վառ դիմահարդարում էր ընտրել. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։  



© NEWS.am STYLE