20:48 5 հունիսի, 2019Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Անուշիկ Ալավերդյանը զոլավոր վերնաշապիկ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը, որն ընդգծել է հմայիչ երգչուհուն գեղեցկությունը։ «Երեւանի գիշերներում...»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անուշիկ Ալավերդյանը ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում էր սպիտակ, ամառային վերնաշապիկ, սեւ ջինսե տաբատ։ Կադրին կից տաղանդավոր երգչուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։