Մեգան Մարքլն արքայազն Հարրիին արգելում է շփվել ընկերների հետ, որոնք իրեն դուր չեն գալիս

18:09   5 հունիսի, 2019

Մեգան Մարքլի նախկին ընկերուհին՝ մոդել Լիզի Կանդին, հայտարարել է, որ դքսուհին ամուսնուն թույլ չի տալիս շփվել որոշ ընկերների հետ, հայտնում է The Mirror-ը։

Կանդին տեղյակ է իրավիճակին, քանի որ շփվում է Հարրիի շատ ընկերների հետ եւ հստակ գիտի, որ նրանցից մի մասին թագավորական ընտանիքի անդամը դադարել է ուշադրություն հատկացնել։ Մոդելը վստահ է, որ Մեգան Մարքլը ամուսնուց հեռացրել է նրանց, ովքեր, նրա կարծիքով, բացասական ազդեցություն են ունենում նրա վրա։

«Այդ ընկերը (նրա անունը չեմ նշի) Հարրիին ուսերի վրա դուրս է բերել Լաս Վեգասից, երբ նա վատ իրավիճակում է եղել։ Նա լավն է եղել, հուսալի ընկեր, միշտ պատրաստ է եղել օգնության հասնել, սակայն այժմ նրան պարզապես հեռացրել են»,- լրագրողներին հայատնել է Կանդին։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ արքայազն Հարրին դադարել է շփվել ուսանողական տարիների իր ընկերոջ՝ Թոմ Ինսկիպի հետ։ Իբրեւ նա դուքսին հարցրել էր՝ արդյոք վստահ է, որ չի շտապում ամուսնանալ, ինչը վիրավորել էր Մեգան Մարքլին։ Ենթադրվում է, որ ավելի ուշ ընկերները հաշտվել են. Ինսկիպը առաջիններից էր, ով զանգել է զույգին ու շնորհավորել առաջնեկի լույս աշխարհ գալու առիթով։

Լուսանկարները՝ GETTY, PA Wire/PA Images, Ken McKay/ITV/REX



© NEWS.am STYLE