Օգտատերերը նկատել են, որ Թրամփի՝ լրջորեն գիրացած դուստրը ֆոտոշոփ է օգտագործել

19:11   5 հունիսի, 2019

Լոնդոնում անհամբերությամբ սպասում էին Ամերիկայի նախագահի հետ հանդիպմանը։ Դիվանագիտական եռօրյա այցի ընթացքում Դոնալդ Թրամփին ուղեկցել է ամբողջ ընտանիքը՝ կինը՝ Մելանյան, դուստրերը՝ Թիֆանին եւ Իվանկան, որդիները՝ Էրիկը եւ Դոնալդ կրտսերը։ Նրանք բոլորը մասնակցել են Բուքինգհեմյան պալատում գալա ընթրիքին, որը նվիրված էր Բրիտանիայի հյուրերին։

Картинки по запросу tiffany trump getty

Արարողությանը Եղիասաբեթ Երկրորդ թագուհին եւ թագավորական ընտանիքի անդամները ողջունել են ԱՄՆ նախագահին։ Միջոցառման լուսանկարները հրապարակվել են համացանցնում, եւ օգտատերերի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Թրամփի դուստրերից մեկի արտաքին տեսքն էր։ Քաղաքական գործչի կրտսեր դստեր արտաքինին օգտատերը թերահավատորեն են մոտեցել. վերջին ամիսների ընթացքում Թիֆանին լրջորեն գիրացել է։ Նախկինում 25-ամյա աղջիկը որպես մոդել էր աշխատում եւ առանձնանում էր սլացիկ կազմվածքով, սակայն այժմ անճանաչելիորեն փոխվել է։

Օգտատերերը ենթադրել են, որ Թրամփը ֆոտոշոփով խմբագրում է լուսանկարները։ Նրանք վստահ են, որ Թիֆանի Թրամփը վաղուց է սկսել գիրանալ, սակայն այդ ամենը խնամքով թաքցրել է լուսանկարները խմբագրելու միջոցով։

Լուսանկարները՝ Facebook, Instagram



© NEWS.am STYLE