Քայլի Ջենների դուստրը մոր գրասենյակում իր սենյակն ունի (վիդեո)

23:19   5 հունիսի, 2019

Իր YouTube-յան ալիքում Քայլի Ջենները նոր վլոգ է տեղադրել, որում ցույց է տվել, թե ինչպես է ենթանում իր սովորական օրը։ Դե իհարկե առանց փոքրիկ Սթրոմիի այն հնարավոր չէ, որը մոր հետ գրասենյակ է այցելում։

Ամենազարմանալի տեսարանն այն է, որ աստղի դուստրն իր սենյակն ունի մոր գրասենյակում։ Դե իհարկե, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կարող է իրեն դա թույլ տալ։ «Դժվար է համատեղել աշխատանքային կյանքն ու մոր կյանքը, այդ իսկ պատճառով ես նրա համար ննջարան եմ առանձնացրել, որպեսզի կարողանա ինձ մոտ լինել եւ չկարոտել», - տեսանյութում խոստովանել է Քայլին։ Աշխատակիցների հետ ժողովներին նրան նույնպես ուղեկցում է Սթորմին։

Քայլիի օրը հետեւյալն է․ աստղն արթնանում է (նրան արթնացնում է փոքրիկը), գնում է լոգարան, պատրաստվում է գրասենյակ այցելել, հանդիպում է աշխատակիցների հետ, այնուհետեւ ճաշում է մոր կամ քույրերի հետ, այնուհետեւ վերադառնում է տուն։ Տեսանյութում Քայլին երեկոյան անակնկալ է մատուցել ընկերոջը՝ դիմահարդար Արիելային, գնացել է նրա տարեդարձին եւ ադամանդե մատանի է նվիրել, որի մասին նա երազում էր։ Ամենահուզիչն այն է, որ դուրս գալուց առաջ նա զանգահարել է իր բոյֆրենդին՝ Թրեւիս Սքոթին եւ զգուշացրել է, որ կեսգիշերին նոր կվերադառնա։



© NEWS.am STYLE